Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. հուլիսի 6-ի թիվ 294-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/2 հասցեի 88.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Վերջինս համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/2 հասցեի 88.0քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես <<Բնակավայրերի հողերի>> բնակելի կառուցապատման հող:
|