Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովհաննես Արարատի Քեռյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 14 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 400.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Խորհուրդների փողոցի թիվ 14/1 հասցեի/ 400.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 400.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 14/1 հասցեի 400.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Հովհաննես Քեռյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 14/1 հասցեի 400.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Հովհաննես Արարատի Քեռյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|