<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամը Տավուշի մարզի Դիլիջան համայնքին 2000000 դրամ գումար է հատկացրել << Խաչարձան գյուղում ջրահեռացման արխերի փորում և կիսախողովակների տեղադրում>> աշխատանքների իրականացման համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2334190 դրամ, որից համայնքի ներդրումը 334190 դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է 1. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի եկամուտները /Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից/ ավելացնել 2000000 դրամ.
2. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեով նախատեսված ծախսերը «Ճանապարհային տրանսպորտ» /բաժին 04 խումբ 05 դաս 01 / հոդված 5113 ավելացնել 2000000 դրամ:
3. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով 2016թ. բյուջեի Պահուստային ֆոնդից /4891 հոդված/ հատկացնել «Ճանապարհային տրանսպորտ» /բաժին 04 խումբ 05 դաս 01 / հոդված 5113-334190 դրամ: |