Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631(Ն) որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը, ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 2013թվականի փետրվարի 28-ի թիվ 23-Ա որոշումը, 2012թվականի հուլիսի 27-ի թիվ 124-Ա և 2013թվականի հունիսի 28-ի թիվ 114-Ա որոշումները: