Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծնի մանկական երաժշտական դպրոց>> հասմայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի 4-րդ նրբ. թիվ 80/4 հասցեի 400,0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Դիլիջանի Թբիլիսյան խճուղու թիվ 59/7 հասցեի 1300,0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 6339,4քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի և <<Բնակավայրերի հողերից>> 234,34 քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու թույլտվություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան |