Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արման Աղվանի Ղալիջյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 40 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բնակելի տան /ավարտվածության աստիճանը անավարտ/ սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ մակերեսով և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 134.2քմ և 57.6քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ հողամասը և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 166676 /հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր յոթանասունվեց/ դրամ և 71539 /յոթանասունմեկ հազար հինգ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արման Ղալիջյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ հողամասը և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 166676 /հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր յոթանասունվեց/ դրամ և 71539 /յոթանասունմեկ հազար հինգ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով քաղ. Արման Ղալիջյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: