Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի կողմից «Դիլիջան» ստեղծագործական տան գույքահարկի, հողի հարկի որոշ մասի և տույժերի արտոնություններ սահմանելու մասին խնդրանքով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից գրություն է ստացվել Դիլիջան համայնքին: Համաձայն համայնքապետարանի բազայի 01.03.2017թ. դրությամբ «Դիլիջան» ստեղծագործական տան գույքահարկի ապառքը կազմում է 596116 դրամ, տույժը` 150447 դրամ, հողի հարկի ապառքը կազմում է 368830 դրամ, տույժը` 74120 դրամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավրության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի Հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Սահմանել Հայաստանի կոմպոզիտորների միության «Դիլիջան» ստեղծագործական տան գույքահարկի, հողի հարկի և տույժերի արտոնություններ.
1. Ազատել 01.01.2017թ դրությամբ առաջացած գույքահարկի ապառքից` 346116 դրամ, տույժից` 150447 դրամ:
2.Ազատել 01.01.2017թ դրությամբ առաջացած հողի հարկի ապառքից` 0 դրամ, տույժից` 74120 դրամ: |