Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդհոդվածի 19-րդկետիպահանջներով`համայնքի ավագանին որոշում է․ 1. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների համար սահմանել վարձավճար ` բոլոր բաժինների համար ամսական 5000 դրամ, իսկ միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտոթյան համար սահմանել զեղչ 30% -ի չափով 2. Դիլիջան համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների սաների համար սահմանել վարձավճար ամսական՝
· ք. Դիլիջան - 5000 դրամ
· գ.Հաղարծին -3000 դրամ
· գ.Թեղուտ -3000 դրամ
3. Սահմանել զեղչեր համայնքի բնակչության սոցիալական հետևյալ խմբերի համար. 1) Երկկողմանի ծնողազուրկ, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից 2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, ինչպես նաև միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` երկրորդ և ավելի երեխաների համար 50 % -ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից:
|