Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի տարածքում տեղադրված ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք, համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 346-Ն որոշման 22-րդ կետի պահանջի ընդգրկել համայնքի հաշվեկշռում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և նշված ազդարարման համակարգի սարքավորումներն ընդգրկել Դիլիջան համայնքի գույքացանկում .
· Շչակ- 8 հատ(Ա40-1 հատ, C30-2-1 հատ, C28-6 հատ)-միավորի գինը 95000 դրամ,ընդամենը արժեքը- 760000 դրամ
· Կառավարման վահանակ-8 հատ(П-166М БУС-7 հատ,БПРУ-02-1 հատ)-միավորի գինը 480000 դրամ, ընդամենը արժեքը -3840000 դրամ: |