Դիլիջանի համայնքապետարանի կողմից պաշտոնական մամուլում տրվող հայտարարությունների տեղադրման աշխատանքների ձեռք բերման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքապետարանի կողմից պաշտոնական մամուլում տրվող հայտարարությունների տեղադրման աշխատանքների գնման նպատակով համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01, խումբ 06, դաս 01, հոդված 4234/ հատկացնել 200000 դրամ:
|