Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 19/1 հասցեի 2067.3քմ հողամասի կառուցապատման իրավունքը մրցութային կարգով ձեռք է բերել <<Մ. ԸՆԴ Գ.>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով: Ընկերությունը դիմել է համայնքի ղեկավարին՝ կառուցապատման իրավունքը այլ անձի փոխանցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 19/1 հասցեի 2067.3քմ հողամասի նկատմամբ <<Մ. ԸՆԴ Գ.>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառուցապատման իրավունքը այլ անձի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով փոխանցելու հարցում: Այդ նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ, Դիլիջանի համայնքի ղեկավարի հետ 26.01.2015թ-ին կնքված թիվ 70 պայմանագրով սահմանված, նշված հողամասի կառուցապատման իրավունքը այլ անձի փոխանցելու արգելանքը հանելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |