Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Նիկոլայ Մակիչի Մանուչարյանը՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում գտնվող 11-007-008-026 ծածկագրով 0,1286 հա մակերսով հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1․ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում գտնվող 11-007-008-026 կադաստրային ծածկագրով հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Աղավնավանք գյուղ, 3-րդ փողոց, թիվ 23։
2․ Պարտավորեցնել քաղ․ Նիկոլայ Մանուչարյանին․ <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ․ նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։