Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունիսի 24-ի թիվ 743-Ա որոշմամբ, 2024թ. հուլիսի 25-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1061․0քմ հողամասը / ԼՈՏ-8(ՔԿ-24), ք. Դիլիջան, Սարալանջի փողոց, 7-րդ նրբ․ թիվ 5/1 /, մինչև 2080թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, օժանդակ շինությունների կառուցման նպատակով, 106100 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 106100 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Շամախյան փողոց, թիվ 150 տան բնակիչ Սասուն Սանամյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1061․0քմ հողամասը / ԼՈՏ-8(ՔԿ-24), ք. Դիլիջան, Սարալանջի փողոց, 7-րդ նրբ․ թիվ 5/1, օժանդակ շինությունների կառուցման նպատակով, մինչև 2080թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Շամախյան փողոց, թիվ 150 տան բնակիչ Սասուն Սանամյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 106100 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սասուն Սանամյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 25.07.2024թ. թիվ 8 (ՔԿ-24) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 106100 /հարյուր վեց հազար հարյուր/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 5305 /հինգ հազար երեք հարյուր հինգ/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: