Ղեկավարվելուվ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2016թ. մարտի 12-ի ««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման 2-րդ կետի հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ /կցվում է/: |