|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2019 թվականի N 80 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 41/7 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 32.56ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. մարտի 11-ի թիվ 138-Ա որոշմամբ, քաղ. Խաչիկ Գևորգի Պետրոսյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի ինքնակամ կառուցված 32.56քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18032019-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի ինքնակամ կառուցված 32.56քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 32.56քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված շինությունը և վերջինիս սպասարկման 32.56քմ հողամասը քաղ. Խաչիկ Պետրոսյանին, համապատասխանաբար, 252014 դրամ և 17192 դրամ արժեքներով օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի 32.56քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 32.56քմ հողամասը, համապատասխանաբար, 252014 դրամ և 17192 դրամ արժեքներով քաղ. Խաչիկ Գևորգի Պետրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|