Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ
· Դիլիջան համայնքի Կալինինի փողոցին հարակից տարածքում, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերի 11-003-0113-0079 ծածկագրով հողում քաղ. Նվեր Հարությունյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն, որը բաղկացած է 238.8քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի կիսակառույց բնակելի տնից:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում համապատասխան հետևյալ արժեքով ընդգրկել.
· Դիլիջան համայնքի Կալինինի փողոցին հարակից տարածքում, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերի 11-003-0113-0079 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն, երկհարկանի կիսակառույց բնակելի տուն 238.8քմ - 1217880 դրամ:
|