Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 11-003-0381-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նիզամի Սուլթանովը՝ Դիլիջան քաղաքի 11-003-0381-0002 ծածկագրով հողամասում գտնվող անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի Լենինի անվան խորհտնտեսության լուծարային հանձնաժողովի 1991թ. մայիսի 17-ի նիստի թիվ 7 արձանագրությամբ համաձայնություն է տրվել, կոլեկտիվ գյուղացիական տնտեսություն ստեղծելու նպատակով, կոլեկտիվին վաճառել Անագյունների և Գոլովինոյի անասնաշենքերը: Ստեղծված <<Մշուշ>> գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ընդհանուր ժողովի 1994թ. հունիս 5-ի արձանագրության համաձայն ՝ կոլեկտիվի սեփականությունը համարվող անասնագոմերը բաժանվել են անդամների միջև, քաղ. Նիզամի Սուլթանովին է անցել Գոլովինոյի անասնաշենքի արևելյան մասը:
Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագծի համաձայն՝ անասնաշենքի՝ քաղ. Նիզամի Սուլթանովին պատկանող մասի  սպասարկման 11-003-0381-0002 ծածկագրով հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 523.2քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Նիզամի Սուլթանովի կողմից: Նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված անաշսնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը 523.2քմ մակերեսով, քաղ. Նիզամի Սուլթանովի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Վերականգնել Դիլիջան քաղաքի 11-003-0381-0002 ծածկագրով հողամասում գտնվող անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 523.2քմ մակերեսով, քաղ. Նիզամի Սուլթանովի օգտագործման իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2. Նշված անասնաշենքին և սպասարկման 523.2քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Վասիլևի փողոց, թիվ 46/2:
3. Պարտավորեցնել քաղ. Նիզամի Սուլթանովին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner