Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել հուլիսի 29-ի երկրորդ համապետական շաբաթօրյակին Դիլիջան համայնքի վարչական տարածքում իրականացնել հանգստյան գոտիների և այդ գոտիներ տանող ճանապարհների և ճանապարհամերձ հատվածների, համայնքամիջյան և ներբնակավայրային ճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրման, ինչպես նաև փակման և մաքրման ենթակա աղբավայրի վերջնական մաքրման և փակման աշխատանքներ:
Հաշվիառնելովվերոգրյալըևղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 7-րդկետիպահանջներով` համայնքիավագանինորոշումէ .
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հուլիսի 29-ի համապետական երկրորդ շաբաթօրյակի կազմակերպման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի և կենցաղային նյութերի գնման նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 2700000 դրամ «Աղբահանում» /բաժին 05 , խումբ 01, դաս01/ հոդված 4264 -1800000 դրամ և հոդված 4267-900000 դրամ: