Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գ.Պետրոսյանը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի /նախկինում ՀՀ Ֆինանսների նախարարության/ Դիլիջանի Պարզ լճի փողոց թիվ 5 հասցեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման փուլում գտնվող շենք-շինությունների սպասարկման նպատակով, Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 4968000 /չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 4968000 /չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |