Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքում կազմակերպել սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է . Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և շաբաթօրյակի կազմակերպման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի և կենցաղային նյութերի գնման նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Աղբահանում» /բաժին 05 , խումբ 01, դաս01/ հատկացնել հոդված 4264 -950000 դրամ և հոդված 4267-500000 դրամ:
|