Համաձայն 2024թ․ սեպտեմբերի 10-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի 11-003-0337-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը պատկանում է քաղաքացի Ծովինար Միշայի Դավթյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված անշարժ գույքի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի 11-003-0337-0012 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի չափը կազմում է 720.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 1000.0քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության /հենապատ/ շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Ծովինար Միշայի Դավթյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի 11-003-0337-0012 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի և բնակելի տան ձևափոխությունների, կցակառուցումների և օժանդակ շինության /հենապատ/ նկատմամբ ճանաչել քաղաքացի Ծովինար Միշայի Դավթյանի (ծնված 16.12.1969թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի 11-003-0337-0012 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 1000.0քմ:
2.Դիլիջան քաղաքի 11-003-0337-0012 կադաստրային ծածկագրով 1000.0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց թիվ 36:
3.Պարտավորեցնել քաղ. Ծովինար Դավթյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: