Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 7 միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխությունը` (այսուհետ` Գլխավոր հատակագիծ) համաձայն հավելվածի: 2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մաս,՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունը՝ թվով 6 հետևյալ հողամասերը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների հող, ըստ գործառնական նշանակության՝ կոմունալ ենթակառուցվածքների. - <<Շամախյանի պարզարան>> օբյեկտի սպասարկման 587.2քմ մակերեսով, 11-003-0652-001 ծածկագրով հողամաս, - <<Գոլովինոյի մաքրման կայանի ֆիլտրացման ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 31.3քմ մակերեսով, 11-003-0642-0001 ծածկագրով հողամաս, - <<Շամախյանի պոմպակայանի ենթակայան>> օբյեկտի սպասարկման 12.0քմ մակերեսով, 11-003-0654-0001 ծածկագրով հողամաս, - <<Ջիլուտ Թալի ջրաչափ>> օբյեկտի սպասարկման 17.4քմ և 4.3քմ մակերեսներով, 11-003-0715-0001 ծածկագրով հողամասեր, - <<Կաղնի Խաչի ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 2440.6քմ մակերեսով, 11-003-0712-0001 ծածկագրով հողամաս, - <<Թախտայի ՕԿՋ>> օբյեկտի սպասարկման 10650.0քմ մակերեսով, 11-003-0294-0006 ծածկագրով հողամաս : 3. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |