Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 575
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2022 թվականի N 575

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 12/14 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անուշավան Կոխլիկյանը՝ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում նախկինում իր անվամբ գրանցված /ներկայիս Այգեստան փողոցի 1-ին նրբ. թիվ 12/14 հասցեի/ 800.0քմ տնամերձ հողամասի հատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի  հանձնաժողովը  նշում է,  որ Դիլիջանի քաղաքի Շամախյան թաղամասի 1962-1966թթ. տնտեսությունների գրանցման /ծխամատյան/ թիվ 12 մատյանի համաձայն՝ քաղ. Անուշավան Գրիգորի Կոխլիկյանի անունով գրանցվել է 800.0քմ տնամերձ հողամաս /արխիվային քաղվածք՝ թիվ 37, տրված 23.02.2011թ. <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի Դիլիջանի ներկայացուցչության կողմից/:   
   Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Անուշավան Կոխլիկյանի կողմից: Ըստ համայնքի գլխավոր հատակագծի՝ նշված հողամասը գտնվում է Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողերի կազմում: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 800.0քմ հողամասի սահմանների ճշտում, որի մակերեսը կազմել է 566.0քմ: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի և 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող՝ քաղ. Անուշավան Կոխլիկյանի անվամբ գրանցված հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Այգեստան փողոց, 1-ին նրբ. թիվ 12/14:
2. Վերականգնել Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի 1-ին նրբ. թիվ 12/14 հասցեի տնամերձ հողամասի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/ փաստաթղթային հիմքերը` 566.0քմ մակերեսով, քաղ. Անուշավան Գրիգորի Կոխլիկյանի սեփականության իրավունքով:
3. Պարտավորեցնել քաղ. Անուշավան Կոխլիկյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner