Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ձեռք է բերել 55 հատ աղբաման : Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է` Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ստորև նշված գույքն ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ` համապատասխան սկզբնական արժեքներով, այդ թվում ` -Աղբարկղ - 55 հատ-3960000 դրամ |