Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով ջրամատակարար ընկերություններին փոխանցելու առաջարկությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը /ցանկը կցվում է/ <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |