Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել փոխհատուցել Դիլիջան համայնքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների և նրանց ուղեկցող ծնողների տրանսպորտային ծախսերը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող թվով 13 երեխաներին և նրանց ուղեկցող ծնողներին ցույց տալ ֆինանսական աջակցություն: Այդ նպատակով համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 , խումբ 07, դաս 01, հոդված 4729/ հատկացնել 380800 դրամ :
|