Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 450
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2022 թվականի N 450

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք հայտ են ներկայացրել համայնքապետարան` իրենց սեփական ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, բացօթյա առևտրի կազմակերպման, ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի  9-րդ և 12-րդ կետերի , «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի  պահանջներով`

1. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն 01 հուլիսի 2022-31 դեկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-Նորիկ Թադևոսյան անհատ ձեռնարկատեր:
2. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հուլիսի 2022-31 դեկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-Նորիկ Թադևոսյան անհատ ձեռնարկատեր:
3. Բավարարել հայտը և տալ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն 01 հուլիսի 2022-30 սեպտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-Նորիկ Թադևոսյան անհատ ձեռնարկատեր:
4. Բավարարել հայտերը և տալ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն 11 հունիսի 2022-31 հոկտեմբերի 2022թ. ժամանակահատվածի համար
-«Դ-Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-«Սրճարան համար 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
5. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 024-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner