<<Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ>> բարեգործական հիմնադրամի, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամի, <<Դիլիջան>> ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև 30 հունվարի 2017թ-ին կնքված համատեղ գործունեության և համագործակցության շրջանակային պայմանագրի, ինչպես նաև Եվրոպական հանձնախմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում, Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող կանգառի շենքը, որն իր մեջ ներառում է համայնքի երթուղային տրանսպորտի կանգառի մասը և երկու առևտրի (կոմերցիոն) նշանակության մասեր, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությունը՝ հետագայում վերջինս, որպես տուրիստական տեղեկատվության կենտրոնի շենք վերակառուցելու նպատակով, կանգառի և թվով երկու առևտրի մասերը պահպանելու պայմանով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող կանգառի շենքը, որն իր մեջ ներառում է համայնքի երթուղային տրանսպորտի կանգառի մասը և երկու առևտրի (կոմերցիոն) նշանակության մասեր, <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությանը՝ հետագայում վերջինս, որպես տուրիստական տեղեկատվության կենտրոնի շենք վերակառուցելու նպատակով:
2. Առաջադրել <<ԴԻՍ Փրոփերթիս>> բարեգործական հիմնադրամին հետևյալ պայմանները.
1) Նոր նախագծի մեջ պահպանել կանգառի և թվով երկու առևտրի մասերը:
2) Նշված անշարժ գույքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տիրապետող անձանց հիմնադրամի միջոցների հաշվին ապահովել համարժեք կոմերցիոն տարածքներով, մինչև շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների և շահագործման ավարտը: Շենքի շահագործումից հետո, վերակառուցված շենքում, նույն անձանց օգտագործման իրավունքով տրամադրել, նախկինում իրենց կողմից օգտագործվող, կոմերցիոն նշանակության շենքային տարածքներին համարժեք տարածքներ՝ ներկայիս գործող վարձավճարների չափերով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: