Համայնքի բնակիչներին տեղեկատվության տրամադրման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Դիլիջան համայնքում տեղի ունեցող դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակին բնակիչներին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել տպագրել քաղաքային թերթ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ««Դիլիջան» թերթի տպագրություն» աշխատանքների իրականացման համար համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Հրատարակչություններ, խմբագրություններ» /բաժին 08 , խումբ 03, դաս 02, հոդված 4234/ հատկացնելով 342000 դրամ:
|