Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գայանե Մուրադի Մարգարյանը՝ Դիլիջանի Կալինինի փողոցի 1-ին նրբ. թիվ 12/1 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան 400.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Կալինինի փողոցի 1-ին նրբ. թիվ 12/3 հասցեի 400.0քմ մակերեսով հողամասն իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 400.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Կալինինի փողոցի 1-ին նրբ. թիվ 12/3 հասցեի 400.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 765600 /յոթ հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Գայանե Մարգարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի Կալինինի փողոցի 1-ին նրբ. թիվ 12/3 հասցեի 400.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 765600 /յոթ հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Գայանե Մարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: