Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ռոբերտ Օվանեսի Օվանեսյանի լիազ. անձ Վաչե Հակոբի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 838.0քմ հողամասին կից գտնվող /Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեի/ 226.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 226.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեի 226.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 281686 /երկու հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր ութսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Ռոբերտ Օվանեսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեի 226.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 281686 /երկու հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր ութսունվեց/ դրամ արժեքով, քաղ. Ռոբերտ Օվանեսի Օվանեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |