|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2018 թվականի N 40 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ի ԴԵՄՍ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում ՀՀ կառավարության աշխատակազմի <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի>> կողմից իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր: Գույքը հանձնվել է համայնքին, միաժամանակ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ապահովման, կառուցված համակարգերի արդյունավետ շահագործման և պահպանման, ինչպես նաև գույքի հետագա բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը առաջարկություն է ներկայացրել ջրամատակարարման ծառայություններն իրականացնել ջրամատակարար ընկերության միջոցով և համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
-
Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի ջրամատակարարումն իրականացնել <<Վեոլիա ջուր>> ընկերության միջոցով՝ մտնելով ընկերության կողմից սպասարկվող տարածք:
-
Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|