Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ՔԱՂ․ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ <<ԳԱՅԱՆԵ>> ԼԻԱԿԱՏԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Գայանե Հովսեփյանը՝  «Գայանե» լիակատար տնտեսական ընկերակցությանը հատկացված վարսավիրանոց-տաղավարի փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն «Գայանե» լիակատար տնտեսական ընկերակցության ընդհանուր ժողովի 12․02․2024թ․ թիվ 1 արձանագրության՝ ընկերակցության հաշվեկշռում գտնվող  վարսավիրանոց-տաղավար սեփականության իրավունքով տրամադրվել է քաղ․ Գայանե Հովսեփյանին:  Պետականորեն որակավորված անձի կողմից կատարված չափագրության և կազմված սխեմայի համաձայն նշված անշարժ գույքի սպասարկման հողամասի փաստացի չափը կազմում է 144.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված վարսավիրանոց-տաղավարի հողհատկացման փաստաթղթային հիմքերը 144.0քմ մակերեսով, քաղ. Գայանե Հովսեփյանի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ինժեներատրանսպորտային հողերի օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Վերականգնել Դիլիջան քաղաքի 11-003-0024-0005 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող վարսավիրանոց-տաղավարի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 144.0քմ մակերեսով, քաղ. Գայանե Ռոբերտի Հովսեփյանի վարձակալության իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2. Նշված վարսավիրանոց-տաղավարին (գեղեցկության սրահ) և սպասարկման 144.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, 1-ին նրբ․ թիվ 110/2:
3. Քաղ․ Գայանե Հովսեփյանին պարտավորեցնել.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը  պետականորեն գրանցելու նպատակով:
2)«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner