Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Փառանձեմ Սուրիկի Հարությունյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոցի թիվ 4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 394.0քմ հողամասին կից գտնվող /Ռոտոնդոյի փողոցի թիվ 4/1 հասցեի/ 366.6քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 366.6քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոցի թիվ 4/1 հասցեի 366.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 455318 /չորս հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր տասնութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Փառանձեմ Հարությունյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոցի թիվ 4/1 հասցեի 366.6քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 455318 /չորս հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր տասնութ/ դրամ արժեքով, քաղ. Փառանձեմ Սուրիկի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|