Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-հոդվածի 1-ին, 6-րդ և 7-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է՝
- Ուժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 28.10.2015 թվականի թիվ 206-Ա «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կանոնադրությունը նոր խմբագրմամբ համաձայն հավելվածի:
- Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:
|