Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գագիկ Անդրիկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 42 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1030.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Շարամբեյան փողոցի թիվ 42/4 հասցեի/ 198.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 198.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 42/4 հասցեի 198.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 378972 /երեք հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր յոթանասուներկու/ դրամ արժեքով օտարել քաղ. Գագիկ Անդրիկյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 42/4 հասցեի 198.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 378972 /երեք հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր յոթանասուներկու/ դրամ արժեքով, քաղ. Գագիկ Անդրիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |