Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սիլվա Թովմասյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 600.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի/ 600.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 600.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի 600.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 745200 /յոթ հարյուր քառասունհիհգ հազար երկու հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Սիլվա Թովմասյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի 600.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 745200 /յոթ հարյուր քառասունհիհգ հազար երկու հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Սիլվա Թովմասյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |