Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2 5-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2018թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է.
-
Համաձայնել Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերը՝
-
«Դիլիջան համայնքի Թախտա և Շամախյան թաղամասերի բազմաբնակարան բնակելի շենքերի դռների և պատուհանների փոխում»
-
«Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի մշակույթի տան տանիքի նորոգում»
-
«Դիլիջան համայնքում նոր ավտոբուսների ձեռք բերում, նոր երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի ներդրում»
2.Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան ներկայացնել 2018թ. Բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար Դիլիջան համայնքի 2018թ. Բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: |