Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով ջրամատակարար ընկերություններին փոխանցելու առաջարկությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 9-րդ փակուղի թիվ 3 հասցեի, <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող կոյուղու մաքրման կայանի շենք-շինությունների սպասարկման 11-042-0144-0004 ծածկագրով, 2.946 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|