Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել հոկտեմբերի 21-ի երրորդ համապետական շաբաթօրյակին Դիլիջան համայնքի վարչական տարածքում իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է .
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի և կենցաղային նյութերի գնման նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 1400000 դրամ «Աղբահանում» /բաժին 05 , խումբ 01, դաս01/ հատկացնել հոդված 4264 -900000 դրամ և հոդված 4267-500000 դրամ:
|