Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել համայնքում մակերևութային ջրահեռացման ցանցի մաքրման, վերանորոգման և նոր հատվածի կառուցման աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2100000 դրամ, որից համայնքի ներդրումը 600000 դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/ ավելացնել 1500000 դրամ.
2. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեով նախատեսված ծախսերը «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 խումբ 07 դաս 01 / ավելացնել 1500000 դրամ, որից հոդված 4111-1200000 դրամ և հոդված 4269-300000 դրամ:
3. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով 2016թ. բյուջեի Պահուստային ֆոնդից /4891 հոդված/ հատկացնել «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 խումբ07 դաս 01 / հոդված 4269-600000 դրամ: |