Համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Բարեկամության փողոցի 3-րդ շենք 15 բնակարան հասցեի բնակիչ Արմեն Ասլանյանը, գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով: Համաձայն համայնքապետարանի բազայի 26.12.2017թ. դրությամբ Արմեն Ասլանյանի գույքահարկի տույժը կազմում է 127216 դրամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել Դիլիջան համայնքի Բարեկամության փողոցի 3-րդ շենք 15 բնակարան հասցեի բնակիչ Արմեն Ասլանյանի գույքահարկի տույժի արտոնություն` նրան ազատել 26.12.2017թ դրությամբ առաջացած գույքահարկի 127216 դրամ տույժից: