Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սաշիկ Զարգարյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 7-րդ փողոց թիվ 1 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝

1.Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 7-րդ փողոց թիվ 1 հասցեի հողամասից առանձնացվող 0.05384հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 7-րդ փողոց թիվ 1/1, իսկ մնացած 0.13087հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 7-րդ փողոց թիվ 1։
2.Պարտավորեցնել քաղ. Սաշիկ Զարգարյանին․
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ՎԱԽԹԱՆԳ ԹԱՄՐԱԶՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner