Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում կատարել 11500000 ՀՀ դրամ պակասեցում, որից՝
ա) «46-01-00 «Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար» - 2500000 ՀՀ դրամ
բ) «46-03-00 « Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.» 3000000 ՀՀ դրամ
գ) «45-22-00 « Տեղական տուրք այլ արտաքին գովազդի համար» - 2000000 ՀՀ դրամ
դ)«07-03-00» Գույքահարկ համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինությունների համար-3000000 ՀՀ դրամ
դ)45-08-00 «Տեղական տուրք համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար»-1000000 ՀՀ դրամ
2. Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում պակասեցնել 11500000 ՀՀ դրամ, որից՝
ա)«01-01-01- Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«4212-էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից 700000 ՀՀ դրամ և «4214- -կապի ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից 1500000 ՀՀ դրամ
բ)«04-07-03-Զբոսաշրջություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4234-տեղեկատվական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից-300000 ՀՀ դրամ և «4237-Ներկայացուցչական ծախսեր» տնտեսագիտական հոդվածից 1000000 ՀՀ դրամ գ)«09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4511-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » տնտեսագիտական հոդվածից - 8000000 ՀՀ դրամ:
3.Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 26.07.2018թ. թիվ 920-Ն որոշմամբ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 17990000 դրամ։Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 17990000 ՀՀ դրամ:
«06-01-01-Բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 17990000 ՀՀ դրամ:
|