Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. սեպտեմբերի 17-ի թիվ 423-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0408-0006 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 100.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0408-0006 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասը՝ 100.0քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Գյուղատնտեսական նշանակության հող, մասնավորապես՝ վարելահող: |