Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 141-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1453-Նորոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 26750900 ՀՀ դրամ։Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 26750900 ՀՀ դրամ:
«09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 26750900 ՀՀ դրամ: |