Հիմք ընդունելով ՙԲնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին՚ 22.12.2009թ. թիվ 25-Ն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը, Ղեկավարվելով ՙԹափոնների մասին՚, ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքներով և ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենք
ի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի տարածքում աղբահանության կազմակերպման հայեցակարգը (կցվում է): Քննարկելով ներկայացված տարբերակը՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Հարցը տեղափոխել առաջիկա ավագանու նիստ՝ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների քննարկումից հետո, լրամշակված տարբերակով քննարկման:
|