Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ դպրոցի սեփականության վկայականում, որպես ինքնակամ հաշվառված, 274.17քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները անվճար օրինականացնելու խնդրանքով: Հարցը ներկայացվել է համայնքի ավագանու քննարկմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի սեփականության վկայականում, որպես ինքնակամ հաշվառված, 274.17քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները անվճար օրինականացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |