Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Իռ-Վինգ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Բաբակեխյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 7/3 հասցեի, ընկերության սեփականությունը հանդիսացող հիվանդանոցի շենք-շինությունների սպասարկման 7530.0քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոցի թիվ 7/6 հասցեի/ 297.0քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով ընկերությանն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 297.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ընդգրկված է բնակավայրերի հողերի կազմում, որպես հասարակական կառուցապատման հող, գտնվում է հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 7/6 հասցեի 297.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 368874 /երեք հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ դրամ արժեքով օտարել <<Իռ-Վինգ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 7/6 հասցեի 297.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 368874 /երեք հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ դրամ արժեքով, <<Իռ-Վինգ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: