Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Շամախյան փողոցի թիվ 3Բ շենքի թիվ 25, մեկ սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Շամախյան փողոցի թիվ 3Բ շենքի թիվ 25, մեկ սենյականոց՝ 55,7 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 83550 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանելով 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |